Դորտմունդի «Բորուսիա»-ն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի ու կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Խեդիրան, ով տեղ չունի մադրիդյան ակումբի մեկնարկային կազմում, 2015թ. ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Տեր Շտեգենը նույնպես պահեստային խաղացող է իր ակումբում, բայց «Բարսելոնա»-ն չի պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից:
Հավելենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրից հետո Դորտմունդյան ակումբը վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:






































