Եվա Գրինը կնկարահանվի «Մեղքերի քաղաք 2» ֆիլմի գլխավոր դերերից մեկում,- հաղորդում է ComingSoon-ը:
Գրինի հերոսուհին կդառնա Ավա Լորդը: Ֆրենկ Միլլերը՝ կոմիքսների հեղինակը, որոնց հիման վրա ստեղծվել է «Մեղքերի քաղաք 2»-ը , նկարագրում է այդ կնոջը՝ որպես ցանկացած տղամարդու երազանքների մարմնացում և, միաժամանակ, ամենամեծ մղձավանջ:
Ֆիլմի բեմադրմամբ զբաղվում են Ռոբերտ Ռոդրիգեսը և Ֆրենկ Միլլերը: Նկարահանվում են Բրյուս Ուիլիսը, Ջեսիկա Ալբան, Միկկի Ռուրկը և Ջոզեֆ Գորդոն-Լևիթը:









































