Նախագահի ելույթը դա վերլուծություն էր, որը ըստ էության էր, քաղաքական դաշտի եւ իրավիճակի սթափ գնահատական էր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով այսօր ՀՀԿ խորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին քննադատող ելույթին:
Հարցին, թե ինչու հիմա ՀՀԿ-ն հիշեց Գագիկ Ծառուկյանի կատարած չարաշահումների մասին, Նաղդալյանը պատասխանեց. «Հիմա հիշելու խնդիրը չէ, երկրում այսօր ստեղծված քաղաքական իրավիճակի սթափ գնահատական է սա։ Սա քաղաքական ճնշում չէ»։









































