ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ աչքի առաջ փլուզվում է Եմենը, հաղորդում է Reuters-ը: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև ելույթի ժամանակ:
«Եմենը փլուզվում է մեր աչքի առաջ, մենք չենք կարող մի կողմ կանգնել ու հետևել: Մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի Եմենին օգնենք հեռանալ անդունդի եզրից և քաղաքական գործընթացը դնենք անհրաժեշտ հունի մեջ»,- ասել է Պան Գի Մունը:








































