ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով azatutyun.am-ի հարցերին, մեկնաբանել է Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, որտեղ վերջինս խիստ քննադատության էր ենթարկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Ուրիխանյանն այս կապակցությամբ արտահայտել է իր անձնական տեսակետը. «Ադոլֆ Հիտլերը, լինելով բավականին կիրթ և ինտելեկտով օժտված անձնավորություն, կոտորեց 40 մլն մարդ երկրագնդի վրա:ՀՀ-ում սովից, հացի ու դեղի բացակայությույնից կոտորվում են 40 տոկոսի աղքատության հասնող մարդիկ: Ինչքա՞ն են լքել երկիրը, դա արդեն այլ հարց է: Ինչքան են պատրաստվում լքել երկիրը, դա այլ հարց է: Եվ բազմաթիվ այլ հարցեր: Մարդկանց կարեկցելու, ողորմած լինելու, պատասխանատվություն ստանձնելու և կրելու համար նախևառաջ սիրտ է պետք ունենալ»:









































