Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Խավարում». Ցեղասպանության մասին Արա Երնջակյանի ֆիլմը ապրիլին կցուցադրվի հեռուստատեսությամբ. Yerkir.am

Դեռևս 2013-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի էր ունեցել Երևանի կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան: Ֆիլմը, սակայն, մինչ օրս հանրության դատին չէր հանձնվել:

Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ը, 13 րոպեանոց սև-սպիտակ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Ցեղասպանությունից փրկված և ամերիկյան ճամբարներից մեկը տեղափոխված տղան կորցնում իր մոտ պահվող երկու` կրակված փամփուշտները: Փամփուշտներ, որոնցով սպանել էին իր հորն ու մորը… «Խավարում» ֆիլմում, որքան էլ զարմանալի է, չկան «ընդունված» սարսափելի, արյունոտ տեսարաններ, բայց այն, այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին է:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երնջակյանը նշել է, որ այս ապրիլին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, ֆիլմն արդեն կցուցադրվի հեռուստատեսությամբ: Այն իրական նախապատմություն չունի, ֆիլմի սցենարը հորինված է:

«Դեռ երկու տարի առաջ նախատեսում էի նկարահանել լայնամետրաժ` «Ջրհեղեղ» ֆիլմը, որը նույնպես Ցեղասպանության թեմատիկայով էր: Սակայն այդ ֆիլմը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էին մեծ գումարներ: Հարցի հետ կապված` դիմեցինք տարբեր հիմնադրամների, այդ թվում նաև` Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող նախագծերին, սակայն ոչ մի արձագանք չստացանք: Ուստի որոշեցի կարճ ֆիլմ նկարահանել, ստացվեց «Խավարում»-ը»,- ասել է ռեժիսորը` հավելելով, որ այն, որ ֆիլմի ֆինանսավորման հետ կապված որևէ արձագանք չի եղել, գուցե գալիս է այն փաստից, որ ֆիլմում նախատեսված չէին տեսարաններ` հղի հայ կանանց և նրանց մորթող` յաթաղաններով թուրքերի:

Երնջակյանը նշել է, որ «Խավարում» ֆիլմում արյուն չկա, կան միայն երեխաների աչքերը, որոնք ավելի հուզիչ են: «Ցանկացած դժբախտության դեպքում ամենածանր բեռը բաժին է հասնում երեխաներին, նրանք չեն հասկանում, թե այդ ինչպես երեկ ծնողներ ունեին, իսկ այսօր արդեն` ոչ: Ֆիլմում նկարահանված երեխաներին ընտրել ենք մեկ օրում` Աշտարակի դպրոցներից մեկն այցելելով»,- պատմեց նա:

Ֆիլմի ֆինանսավորման հարցում օգնել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆոնդը` տրամադրելով 10 000 դոլար, ինչպես նաև ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները` համապատասխանաբար` 3-4 մլն և 1 մլն դոլարով: Երնջակյանը տեղեկացրեց նաև, որ ֆիլմն այս տարի «Ոսկե ծիրան» կինոթափառատոնի շրջանակներում կցուցադրվի աշխարհի մի շարք կինոթատրոններում, ինչպես նաև Փարիզում: Ֆիլմը ներկայացված է նաև ՀՀ նախագահի մրցանակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում