Ճապոնիան ծրագրում է 11 տարում առաջին անգամ մեծացնել պաշտպանական ծախսերը: Ծրագրվում է նաև ավելացնել առափնյա պահպանությանը տրամադրվող ծախսերը: Առափնյա պահպանության ֆինանսավորումը մեծացրել են, որպեսզի այն կարողանա դիմակայել Չինաստանի հետ վիճահարույց կղզիների ջրատարածք Չինաստանի նավերի մուտքին: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Պաշտպանական ծախսերը կաճեն 0.8%-ով և կհասնեն 4.68 տրիլիոն իենի ( 51.7 մլրդ դոլար), իսկ առափնյա պահպանության ծախսերը կավելանան 1.9%-ով՝ հասնելով 176.5 միլիարդ իենի: Այս դեպքում 6 տարում առաջին անգամ ցուցանիշը կաճի:
Երեկ Ճապոնիայի նախարարների կաբինետը հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն՝ 92.6 տրիլիոն իենի չափով: Ռազմական ծախսերը կազմում են Ճապոնիայի բյուջեի 5 տոկոսը:









































