Tuesday, 23 06 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

Հուշ-ցերեկույթ` նվիրված Հրանտ Մաթևոսյանի հիշատակին

Հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նրա անունը կրող դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, նաև գրողի մտերիմներն ու ընկերները: Հուշ-ցերեկույթի շրջանակում տեսաշարով ներկայացվել են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցներից, որոնք ընդմիջվել են դպրոցի աշակերտների մատուցմամբ մեծ գրողի ստեղծագործություններից հատվածների ներկայացմամբ:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նկատել է, որ հայ մեծանուն գրողի անունը կրող դպրոցում սովորելը ևս մեկ հրաշալի հնարավորություն է օրինակ վերցնելու մտավորականի կեցվածքից, դրսևորումներից և, իհարկե, Հրանտ Մաթևոսյանի յուրօրինակ տեսակից:

«Հրանտ Մաթևոսյանը գեղեցիկը կարողացավ զանազանել վաղուց հոմանիշ դարձած սիրուն բառից և գեղեցկորեն ու գեղեցիկի մեջ ներկայացրեց ամենատարբեր երևույթներն ու ամենատարբեր հասկացությունները: Նրա մատուցմամբ գեղեցիկ էր խոտը, բնությունը, ծառը, թուփը, ժայռը, լեռը: Եվ ահա այս գեղեցկության մեջ ամեն մեկն ուներ իր հստակ կերպարը և այդ կերպարայնության մեջ էր, որ Հրանտ Մաթևոսյանի գեղեցկությունը թափառում է մեր մտքերում:

Թափառում է, որովհետև նրա ստեղծած գեղեցիկ աշխարհը նաև մեծ աշխարհի մեր անկյունն է, որտեղ ամեն մի խոտը, ամեն քարն ու թուփը իր «ես»-ն է ապացուցում աշխարհում: Եվ այս ամբողջության մեջ Հրանտ Մաթևոսյանը ապացուցեց իր «ես»-ը գրականության մեջ, համաշխարհային գրականության և ամենադժվարը՝ մեր ազգի, ժողովրդի մոտ», – ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերի հետ, դպրոցի տնօրենի ուղեկցությամբ, ծանոթացել է նաև կրթօջախում առկա մաթևոսյանական շնչով լեցուն նկարներին, հայ մեծանուն արձակագրի անձնական իրերին, որոնք պահվում են դպրոցում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում