Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը լայնածավալ զորավարժություններ են սկսել երկրի 12 շրջաններում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Տվերսկի մարզից մինչև Իրկուտսկի մարզ:
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 30 հրթիռային գունդ:







































