Հարավային Կորեան այսօր հետազոտական արբանյակով գործարկել է KSLV-1 հրթիռը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա արբանյակի գործարկման երրորդ փորձն է՝ այն երկու անգամ հետաձգվել էր տեխնիկական պատճառներով:
Արբանյակը ուղեծիր դուրս բերելու նախորդ փորձերը անհաջող էին անցել:
BBC-ի թղթակիցը Սեուլում ասում է, որ ինժեներների խմբի վրա ճնշումը խիստ մեծացել է՝ կապված 2012թ. դեկտեմբերին Հյուսիսային Կորեայի՝ արբանյակը ուղեծիր դուրս բերելու հաջող գործարկումից հետո:







































