ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին: Այս մասին Twitter-ի իր միգրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նաև նշել է, որ միջնորդները հանդիպումներ կունենան Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) նախորդ շաբաթ հայտարարել էր, որ համանախագահները նախատեսում են շուտով այցելել տարածաշրջան և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև բանակցել նախագահների հետ:












































