«Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի օգնական Խորդի Ռոուրան գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Ռոուրան վստահ է, որ իր թիմի պաշտպաններին բարդություններ են սպասվում պորտուգալացի ֆուտբոլիստի դեմ գործողություններում:
«Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է: Տրամաբանական է, որ նա գոլեր է հեղինակում: Ողջ աշխարհը գիտի նրա խաղային որակների մասին: Այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք սահմանափակել Ռոնալդուի գործողությունները, գուցեև մեծ դժվարությամբ»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Ռոուրայի խոսքերը:
Բացի այդ, մասնագետը նշել է, որ «արքայական ակումբ»-ի դարպասապահներ Անտոնիո Ադանն ու Դիեգո Լոպեսը շատ հզոր են, և հավելել է, որ իր համար կարևոր չէ, թե նրանցից ով խաղադաշտ դուրս կգա:






































