Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շարունակում են աշխատանքներ իրականացնել` թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ: Այդ մասին հայտնում է Kicker-ը:
Տեղեկությունների համաձայն` մոտ ապագայում ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը բանակցություններ կվարի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Դորտմունդյան ակումբի հետ Գյունդողանի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը:
Հիշեցնենք` ավելի վաղ «Բորուսիա»-ն երկարաձգել է թիմի հարձակվող Մարկո Ռոյսի պայմանագրի ժամկետը: Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը մինչև 2019 թվականը ժամկետ ունի:









































