Toyota-ն հայտարարել է Corolla, Corolla Matrix և Lexus IS ավտոմեքենաները հետ կանչելու մեկնարկի մասին՝ հայտնում է USA Today-ը:
ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ հետ կկանչվի ավելի քան 1 մլն ավտոմեքենա, ինչը կդառնա վերջին տարվա մեջ խոշորագույնը:
2003 և 2004 թվականների արտադրության Corolla և Corolla Matrix մակնիշի 752 հազար ավտոմեքենաներ հետ կկանչվեն անվտանգության բարձիկի կառավարման բլոկի անսարքության պատճառով: Տեխնիկական թերության պատճառով անվտանգության բարձիկները կարող են ինքնաբերաբար բացվել:
2006-2012 թվականների արտադրության Lexus IS մոդելի ավելի քան 270 հազար ավտոմեքենաներ էլ հետ են կանչվում, որպեսզի ստուգվի մեքենայի դիմապակու մաքրիչների սարքին լինելը:







































