Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո ԱՆչելոտին իր կարծիքն է հայտնել Զլատան Իբրահիմովիչի մասին, ում հետ աշխատել է ՊՍԺ-ում: Նա նշել է, որ շատերը ճիշտ չեն հասկանում շվեդ հարձակվողին և ճիշտ չեն ընկալում նրա հումորի զգացումը:
«Զլատանը շատ կենսուրախ է և սիրում է կատակել: Բայց մարդիկ նրան չեն հասկանում և սխալ են ընկալում նրա կերպարը:
Իբրահիմովիչը հումորի սուր զգացում ունի: Բայց նա նաև մեծ պրոֆեսիոնալ է: Նա մարտիկ է, առաջատար, ով պատրաստ է պայքարել»,- Sport Bild-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































