Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:50
Նավթի գներ – 29/06/26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Ի՞նչ է այսօր Սերժ Սարգսյանն ասելու իր կուսակիցներին

Սահմանադրական փոփոխությունների համար քննարկումները վերսկսելու` Սերժ Սարգսյանի նախանշած ժամանակն արդեն մեկնարկել է: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Ս. Սարգսյանի մամլո խոսնակը հայտարարել էր, թե նախագահն այդ փոփոխությունների հայեցակարգի մասին իր վերջնական դիրքորոշումը կհայտնի 2015թ. փետրվար-մարտ ամիսներին: Ս. Սարգսյանը միևնույն ժամանակ ակնկալում էր, որ այդ փոփոխությունների շուրջ կլինի քաղաքական կոնսոլիդացիա, ինչպես նաև` լրացուցիչ քննարկումներ:

Քաղաքական կոնսոլիդացիա, ինչպես տեսնում ենք, տեղի չունեցավ: Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունները շարունակում են մերժել այդ փոփոխությունները: Նրանք գտնում են, որ իշխանությունները ցանկանում են փոխել Սահմանադրությունը, Հայաստանում ներդնել խորհրդարանական կառավարման համակարգ, որպեսզի նորից վերարտադրվեն: Այդ փոփոխությունների հիմնական առանցքը խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումն է: Գործող Սահմանադրության համաձայն` Ս. Սարգսյանը հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ չի կարող իր թեկնածությունն առաջադրել: Նա սահմանադրական փոփոխություններին վերաբերող քննարկումներից մեկի ժամանակ նաև հայտարարել է, որ խորհրդարանական կառավարմանն անցնելու դեպքում չի դառնա վարչապետ:

Բայց խորհրդարանական կառավարման համակարգում բավականին ծանրակշիռ դերակատարություն և ազդեցություն է ունենում Ազգային ժողովը, որն այսօրվա իրականության մեջ այնքան էլ ազդեցիկ չէ: Եվ ոչ իշխանականները գտնում են, որ Ս. Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից հետո ցանկանում է դառնալ ուժեղացված լիազորություններով ԱԺ նախագահ: Այնպիսի Ազգային ժողովի նախագահ, որը հնարավորություն կունենա նշանակել երկրի նախագահ և վարչապետ: Հենց այդ պատճառով էլ խորհրդարանական չորս ուժերը կտրականապես դեմ են այդ փոփոխություններին:

Եվ ահա, այսօր երեկոյան Ս. Սարգսյանի Հանրապետական կուսակցությունում իրար հետևից տեղի են ունենալու Գործադիր մարմնի և խորհրդի նիստեր: Ակնկալվում է, որ այդ նիստերի ժամանակ նա իր կուսակցության վերնախավին հայտարարելու է, որ իրենք գնալու են այդ փոփոխություններին: ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նիստերի ժամանակ կքննարկվի սահմանադրական փոփոխությունների թեման, բայց չասաց, թե դրա հետ կապված ինչ որոշում է կայացվել: Սակայն ՀՀԿ ներսում առկա տրամադրություններից դատելով` կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանը չի հրաժարվի այդ փոփոխություններից:

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մի քանի օր առաջ անդրադառնալով խնդրին, թե խորհրդարանական չորս ուժեր մերժում են սահմանադրական փոփոխությունները` ասաց, որ խորհրդարանական երկու ուժեր և բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր ընդունում են սահմանադրական փոփոխությունները: «Հետագայում երբ մենք հասնենք այն արդյունքին, որ այդ քաղաքական ուժերը մանրակրկիտ ուսումնասիրեն սահմանադրական փոփոխությունները, ինձ թվում է` նրանք կգան այն համոզման, որ դրանք անհրաժեշտություն են»,- ասել էր նա` ավելացնելով, որ այդ գործընթացի հետ կապված ընդհանուր հայտարարություն կլինի:

Դատելով նման հայտարարություններից` կարելի է եզրակացնել, որ այսօր Ս. Սարգսյանը հայտարարելու է, որ սկսում են փոփոխությունների հետ կապված քննարկումները:

Մինչ այդ Հանրապետական կուսակցությունում խոսակցություններ կային, թե իշխանությունները` Ս. Սարգսյանն ու իրենք, իրավունք չունեն ետ կանգնել սահմանադրական փոփոխություններից: Դա կնշանակի վախենալ և նահանջել, իսկ իրենք չեն կարող նման կեցվածք ընդունել առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ: Եթե իրենք հիմա հրաժարվեն այդ փոփոխություններից, կնշանակի` պարտվում են նահանջելով: Իսկ իշխանությունները չեն սիրում պարտվել և անպայման պետք է գնան այդ քայլին:

Ընդ որում` նրանք նաև գտնում են, որ պետք է անպայման հաղթեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում: Այստեղ չհաղթելը շղթայական ռեակցիայով իրենց համար պարտություն կբերի նաև խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ: Ուստի հանրապետականներն իրենց նախագահի նման այն կարծիքին են, որ ամեն գնով պետք է հասնեն սահմանադրական փոփոխություններին, այնուհետև` հաղթեն խորհրդարանական ու նախագահական ընտրություններում:

Սահմանադրական փոփոխությունների մեկնարկին է սպասում խորհրդարանական ուժերից Դաշնակցություն կուսակցությունը: ՀՅԴ-ն ի սկզբանե չի մերժել այդ փոփոխությունները` որոշակի առաջարկություններ ներկայացնելով իշխանություններին: Վերջիններս, թերևս, կընդունեն դրանք կամ դրանց մի մասը, որպեսզի գոնե այդ կուսակցության աջակցությունն ունենան: Իսկ Դաշնակցություն կուսակցությունը, ասում են, արդեն պատրաստ է ՀՀԿ-ի հետ համագործակցելու: Անգամ դրա համար համապատասխան դիրքավորում է ընդունել վերջերս տեղի ունեցած Ընդհանուր ժողովի ժամանակ: Այդ ժողովում ՀՅԴ Բյուրոյի կազմում չեն վերընտրվել կուսակցության առանցքային դեմքեր Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը: Ասում են` նրանք պաշտոններ կստանան, իսկ Բյուրոյի անդամ լինելը կխանգարեր դրան:

Իսկ թե արտախորհրդարանական ինչ ուժեր կպաշտպանեն իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, դեռ հայտնի չէ: Կլինեն հավանաբար մի քանի մարդ-կուսակցություններ, որոնք կգնան այդ քայլին և Հանրապետականի համար որոշակի կոնսոլիդացիա կապահովեն: Չի բացառվում, որ դրանց շարքում լինի Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն և այլն:

Ինչ վերաբերում է Հանրապետականի այսօրվա նիստերին, ապա Ռ. Թադևոսյանը չհերքեց, թե կարող է անդրադարձ լինի նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` իր իսկ հրավիրած խորհրդաժողովի ժամանակ արած հայտարարություններին:

 

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում