Քննիչներին հաջողվել է պարզել մարդու ինքնությունը, որը կասկածվում է Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆաթի թունավորման մեջ, ինչի հետևանքով նա մահացել է 2004-ին: Այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը` վկայակոչելով հետաքննության պաղեստինյան հանձնաժողովի ղեկավար Թաֆիվք Թիրավիին:
«Իսրայելը պատասխանատվություն է կրում Յասիր Արաֆաթի մահվան համար, սակայն մենք փնտրում ենք նրան, ով ուղղակիորեն ներգրավված է դրանում»,- հստակեցրել է նա:
Թիրավիի խոսքերով` քննիչները չեն կարող գտնել կասկածյալի անունն այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննության արդյունքների ստուգումն ավարտված չէ:









































