Եգիպտոսի վճռաբեկ դատարանը՝ երկրի բարձրագույն դատական ատյանը չորեքշաբթի օրը վերանայման է ուղարկել «Մուսուլման եղբայրների» 36 ակտիվիստի դեմ քրեական գործերը, որոնք մահապատժի կամ ցմահ ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Այդ վճիռներն ակտիվիստների նկատմամբ կայացրել է Էլ-Մինյա նահանգի դատարանը՝ Էլ-Ադուայում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման համար, ինչպես նաև 2013 թ. ամռանը բանակի և իսլամիստների զանգվածային հակամարտության ժամանակ ոստիկանական բաժանմունքը հրկիզելու և թալանելու համար: Այդ իրադարձությունների հետևանքով 9 մրադ է զոհվել, ներառյալ՝ ոստիկանության սերժանտ:









































