Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Բրիտանացի փորձագետները գնահատում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կարողությունները. «Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ 2014 թվականին Հայաստանը ռազմական նպատակներով ծախսել է շուրջ կես միլիարդ ամերիկյան դոլար: Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով 2014-ին Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմել է 470 միլիոն ամերիկյան դոլար` 2013 թվականի 458 միլիոնի համեմատ:

1958 թվականին հիմնադրված հեղինակավոր այս կառույցը, որ հիմնականում զբաղվում է ռազմական ոլորտի հետազոտություններով, այսօր հրապարակած ամենամյա զեկույցում արձանագրում է․ – «Հաշվի առնելով այն լարվածությունը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով առկա է Ադրբեջանի հետ հարաբերություններում, Հայաստանի Զինված ուժերը հիմնականում կենտրոնացած են տարածքային պաշտպանության խնդիրների լուծման վրա»:

Անդրադառնալով հայաստանյան Զինված ուժերի որակական հատկանիշերին՝ զեկույցի հեղինակները նկատում են․ – «Ժամկետային զինծառայության պրակտիկան պահպանվում է, դրան զուգահեռ, սակայն, գնալով աճում է պրոֆեսիոնալ սպաների քանակը»:

Բրիտանացի մասնագետները որպես հայկական բանակում առկա հիմնական խնդիր մատնանշում են ռազմական ավիացիայի տեխնիկական վիճակը․ – «Սպառազինության և սարքավորումների մեծ մասը ռուսաստանյան ծագում ունի: Ռազմաօդային ուժերի համար խնդրահարույց է աստիճանաբար հնացող ինքնաթիռները պատշաճ վիճակում պահելն ու դրանց [տեխնիկական] սպասարկումն իրականացնելը»:

Դրա հետ մեկտեղ, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի մասնագետների, հայկական Զինված ուժերը կարողանում են հաջողությամբ համադրել ռուսաստնայան և արևմտյան փորձը:

«Թեև Հայաստանի որդեգրած ռազմական հայեցակարգն ընդհանուր առմամբ շարունակում է ռուսական լուրջ ազդեցություն կրել, մասնակցությունը արտերկրում իրականացվող գործողություններին, մասնավորաբար, Աֆղանաստում տեղակայված ISAF զորախմբում ծառայությունը հնարավորություն է տալիս հայ զինծառայողներին որոշակի փորձ ձեռք բերել նաև արտերկրի գործընկերների օգնությամբ», – նշում են զեկույցի հեղինակները` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի զինված ուժերի կազմում գործող խաղաղապահ ստորաբաժանման շուրջ զարգացումներին:

«Հայաստանի նպատակը խաղաղապահ զորախմբի զարգացումն է մինչև Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշերին համապատասխանող մեկ բրիգադի [չափերի]: Դա թույլ կտա Հայաստանին NATO-ի հետ համագործակցելուն ընդունակ ինքնաբավ մեկ գումարտակի տեղակայում իրականացնել», – նշում են զեկույցի հեղինակները` ակնարկելով, սակայն, որ դաշինքի հետ համագործակցության խորացումը չի նշանակում հարաբերությունների խզում Մոսկվայի հետ:

«Պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ կապերը շարունակում են խնդիրների բավական լուրջ շրջանակ ընդգրկել: 2014-ին երկու երկրները համագործակցության համաձայնագիր են ստորագրել այս ոլորտում», – նշված է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցում:

Բրիտանացի մասնագետների հեղինակած փաստաթղթում նաև մանրամասնորեն ներկայացված է այն զինանոցը, որին տիրապետում են աշխարհի տարբեր պետությունները, այդ թվում Հայաստանը:

Զեկույցից տեղեկանում ենք, որ Հայաստանն ունի մարտավարական նշանակության այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Տոչկա» և «Էլբրուս» (Արևմուտքում առավելապես հայտնի է որպես SCUD) տեսակի բալիստիկ հրթիռներ: Հիշատակված են նաև հայրենական արտադրության «Կռունկ» տեսակի անօդաչու սարքերը, որոնց ընդհանուր քանակը, ըստ բրիտանացի մասնագետների, հասնում է 15-ի:

Ինչ վերաբերում է հարևան Ադրբեջանին, ապա անցած տարի Բաքվի ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի, կազմել է 2 միլիարդ 110 միլիոն ամերիկյան դոլար` 2013-ի 1 միլիարդ 950 միլիոնի համեմատ:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում