Իսլամիստ գրոհայինները կարող են հեղեղել Սիրիան և զավթել իշխանությունը, եթե միջազգային հանրությունը չմիջամտի և չօգնի սիրիացի ժողովրդին ազատություն ձեռք բերել: Նման նախազգուշացումներ են հնչեցրել ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում էMIGnews.com-ը:
Փարիզում ելույթ ունենալով 50 երկրների դեսպանների առջև, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նշել է, որ իր հայրենիքը միջազգային հանրությանը Սիրիայում ակտիվ գործողությունների կոչ է անում: Դիվանագետի կարծիքով՝ եթե սիրիական հեղափոխական ուժերին աջակցություն չցուցաբերվի, երկիրը կհեղեղի ահաբեկչության և ծայրահեղականության ալիքը։









































