ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիային որպես հումանիտար օգնություն ևս 155 մլն դոլար հատկացնելու իր որոշման մասին,- հայտնում է USA Today-ը:
Այսպիսով, Սիրիայի հակամարտության երկու տարում ԱՄՆ-ը երկրին հատկացրել է 365 մլն դոլար:
«Մենք պատրանք չենք փայփայում: Ծանր օրեր են: Բայց բացարձակապես ակնհայտ է, որ վարչակարգը շարունակում է թուլանալ և կորցնում է երկրի վերահսկողությունը»,- իր որոշումը մեկնաբնել է ԱՄՆ նախագահը:
Սիրիայում Բաշար Ալ-Ասադի և ընդդիմադիրների հակամարտությունը շարունակվում է 2011-ից: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության զոհ է դարձել ավելի քան 60 000 մարդ:









































