Անգլիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլլա»-ն «Վիլլա Պարկ» մարզադաշտում ընդունել էր «Նյուքասլ»-ին: Երկու թիմերն էլ այս մրցաշրջանում անհաջող են հանդես գալիս:
Այս խաղում հաղթողը շատ կարևոր երեք միավոր ձեռք կբերեր ու կամրապնդեր իր դիրքերը: Դրա համար էլ երկու թիմերն էլ ձգտում էին ամեն ինչ անել հաղթանակի համար:
Սակայն ֆուտբոլային ֆորտունան այս երեկո «Նյուքասլ»-ի կողմից էր: Ֆրանսիացիներով հարուստ թիմը կարողացավ երկու գնդակ խփել արդեն առաջին կեսում, ինչին մրցակիցը պատասխանեց ընդամենը մեկ գոլով:
«Ասթոն Վիլլա» – «Նյուքասլ»՝ 1:2
Գոլերը՝ Բենտեկե, 49՛ – 11մ – Սիսե, 19՛, Կաբայ, 31՛
A1-2N www.fasthighlights.com by 2013fasthighlights








































