Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Մարկո Ռոյսին, ով որոշել է մնալ դորտմունդյան ակումբում` երկարաձգելով իր պայմանագրի ժամկետը մինչև 2019 թվականը:
«Ռոյսը կարող էր աշխարհի ցանկացած գրանդ տեղափոխվել: Բայց իր որոշմամբ նա ապացուցեց, որ իր սիրտը պատկանում է հարազատ քաղաքին և ակումբին: Նա շատ կարևոր է «Բորուսիա»-ի ապագայի համար»,- Sport-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ռոյսը դարձել է դորտմունդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա տարեկան աշխատավարձը շուրջ 10 մլն եվրո կկազմի:





































