Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են երկրի արժութային քաղաքականության մեջ նոր փոփոխությունների մասին, որը 2003 թվականից խիստ հսկողության տակ է, և փաստացի ներմուծել են դոլարի ազատ փոխարժեք: Այս մասին հայտնում է La Segunda պորտալը:
Վենեսուելայի ֆինանսների նախարար Ռոդոլֆո Մարկո Տոռեսի խոսքով՝ խոսքը բորսայում և բանկերում այսպես կոչված՝ մարժային համակարգի միջոցով արժույթների մասամբ ազատ փոխարժեք սահմանելու մասին է:
«Այն բաց է և ազատ, այնտեղ գնորդներն ու վաճառողները կկարողանան ինքնուրույն հատվել»,- ասել է Տոռեսը:
Միաժամանակ, արժույթի գնման առավելագույն արժեքն այդ համակարգում սահմանափակված է օրական 300 դոլարով, վաճառքի գումարը սահմանագիծ չունի:
Փորձագետները նշում են, որ այդպիսի փոփոխություններով իշխանությունները փորձում են լուծել հարկային դեֆիցիտի խնդիրը, որը ներկայումս կազմում է Վենեսուելայի ՀՆԱ-ի 20%-ը: Իրավիճակը զգալիորեն վատացել է նավթի համաշխարհային գների անկման ֆոնին, որը երկրի բյուջե է բերում եկամուտների մինչև 95%-ը:










































