Դեթրոյթում Chevrolet Corvette Stingray-ի առաջին ցուցադրման քննարկումը չավարտված, նախատեսվում է մարտին Ժնևոմ կազմակերպել Chevrolet Corvette Stingray կաբրլիոլետի անդրանիկ ցուցադրությունը։ Այն մշակվել է գարնանը Շվեյցարիայում կայանալիք լավագույն ավտոնորույթների ցուցադրությանը մասնակցելու համար։
Նախատեսվում էր Chevrolet Corvette Stingray-ի անդրանիկ ցուցադրությունը կազմակերպել ԱՄՆ-ում, սակայն General Motors-ը որոշել է ընդլայնել իր եվրոպական շուկան, որի համար էլ այն տարվում է Ժնև։
Chevrolet Corvette Stingray կաբրլիոլետի մասին մանրամասն տվյալներ դեռ չկան։ Դրա արտադրությունը սպասվում է օգոստոսին։
Ժնևի ավտոսրահն իր աշխատանքները կսկսի 2013-ի մարտի 5-ին։







































