Իսպանական Elle ամսագրի նոր հերոսուհին մոդել և դերասանուհի Մոնիկա Քրուզն է, ով, չնայած հղիությանը, նկարահանվել է ֆոտոշարքում:
Վառ և զգայուն Մոնիկան ներկայանում է իր ողջ հմայքով: Շատ տղամարդիկ են երազում նրա մասին, սակայն նա խոստովանել է, որ դեռևս չի գտել արժանի մեկին: Հենց դա էլ արհեստական բեղմնավորմանը դիմելու պատճառ է հանդիսացել։








































