Աշխարհի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը, այսօր մեզ հետ զրույցում անդրադառնալով եզդիների առջև ծառացած առաջնային խնդիրներին, առանձնացրեց մի քանիսը:
«Բացի խորհրդարանում ներկայացուցիչ չունենալուց, մեր առաջնային խնդիրներից մեկն էլ լեզվի պահպանությունն է: Այսօր ընդամենը 25 դպրոցներում է դասավանդվում «Եզդիերեն» առարկան: Այնինչ 10 դպրոցներ փակվել են աշխատավարձի ցածր լինելու պատճառով: Արդյունքում ոչ միայն աշակերտներն են անուսում մնացել, այլև ուսուցիչները ու մյուս աշխատողները գործազուրկ են դարձել»,- դժգոհեց Ազիզ Թամոյանը:
Բացի այդ, ավելացրեց, որ թե՛ Աշխարհի եզդիների միությունը, թե՛ Եզդիների դիվանը այսօր Հայաստանում չունեն աշխատասենյակ: «Խնդիրները շատ են, պարզապես ես այսքանը կառանձնացնեմ, որոնք առաջնային լուծման կարիք ունեն»,- եզրափակեց Աշխարհի եզդիների առաջնորդը:








































