Իրանն ազգային ծրագիր է ներկայացրել, որի հիմնական նպատակն է զբոսաշրջության զարգացումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը Կասպից ծովի առափնյա շրջաններ, հաղորդում է IRNA գործակալությունը:
Այդ ծրագիրն ուղղված է նաև տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը, նոր աշխատավայրերի ստեղծմանը:
Ծրագրի առաջին փուլն իրականացվելու է մոտակա երկու ամիսներին: Այդ ծրագիրը կստեղծի շուրջ 17 հազար աշխատավայր:
2012թ. Իրանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է երեք միլիոնի, ինչի հաշվին երկրի էկոնոմիկան ստացել է ավելի քան 2 միլիարդ դոլար:







































