Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մորթեն Էնբերգին և զրույց ունեցավ նրա հետ:
Քննարկման ընթացքում Հովհաննիսյանն ու Էնբերգն անդրադարձել են մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և դրանում Շվեդիայի ու Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ:









































