F-16 կործանիչների էսկադրիլիան, որը կիրակի օրը ԱՄԷ-ից ժամանել է Հորդանան, մի քանի օդային հարված է հասցրել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դիրքերի ուղղությամբ: Կործանիչները բազա են վերադարձել առանց պատահարների: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի ԶԼՄ-ներին:
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ ԱՄԷ-ն դեկտեմբերին գրոհայինների կողմից հորդանանցի օդաչուի գերեվարումից հետո, որին զինյալները մահապատժի էին ենթարկել, դադարեցրել էր իր օդուժի թռիչքները ԴԱԻՇ-ի դեմ գործողության շրջաններ:











































