Երգչուհի Մայլի Սայրուսը կմասնակցի մեծահասակների համար ֆիլմերի փառատոնին: Տեսահոլովակը, որում նա հանդես է եկել դեռ անցած տարի, ցուցադրվելու է Նյու Յորքի պոռնո փառատոնում:
Փառատոնը կանցկացվի փետրվարի վերջին, Մայլին դրան կմասնակցի Tongue Tied հոլովակով, հայտնում է The Daily Mail-ը:
Տեսանյութը, որը երգչուհին նկարահանել է անցած տարվա շրջագայության ընթացքում, կազմակերպիչ Սայմոն Լեխի շնորհիվ հայտնվել է փառատոնի փլեյ լիսթում: Նա կարծում է, որ Սայրուսի վիդեոաշխատանքը կարող է իրավամբ արվեստի ստեղծագործություն համարել:
Հոլովակում էպատաժային Սայրուսը հանդես է գալիս վուլգար ու սադրիչ կերպարով:
















































