Նիլ Արմսթրոնգի այրին իր հանգուցյալ այրու անձնական պահարանում հայտնաբերել է տեսախցիկ, որից իր ամուսինը օգտվել է Լուսին թռիչք կատարելիս, հայտնում է The Telegraph-ը:
Այդ տեսախցիկի օգնությամբ, ինչպես համարվում է, կատարվել է Երկրի արբանյակի մակերևույթի վրա մարդու կողմից առաջին անգամ ոտք դնելու նկարահանումը, մասնավորապես, դրանով են նկարահանվել «փոքրիկ քայլը» և ամերիկյան դրոշը, որ թողնվել էր Լուսնի վրա:
Տեսախցիկն անձեռնմխելի է մնացել 2012թ. մահացած տիեզերագնացի անձնական պահարանում:
Պարկի պարունակությունը Apollo 11-ի այլ իրերի հետ այրին որոշել է հանձնել թանգարանին:
Ավելի վաղ համարվում է, որ տեսախցիկն ու մյուս իրերը տիեզերագնացները թողել են լուսնային մոդուլում:
Apollo 11 առաքելության ընթացքում 1969թ. հուլիսի 20-ին ամերիկացիները առաջին անգամ իջան Լուսնի վրա:







































