«Յուրաքանչյուր խմբակցության գործն է՝ ինքը կբոյկոտի թե ոչ: Այնպես որ՝ հարգանքով վերաբերվենք նրանց մոտեցումներին և որոշումներին, ինչպես նաև հարգանքով պետք է մոտենան մեր գործընկերները մեր որոշումներին»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ԲՀԿ-ի կողմից ԱԺ առաջիկա եռօրյան բոյկոտելու որոշման մասին:
Նրա կարծիքով՝ իշխանությունների կողմից իրավիճակի սրման ոչ մի քայլ չի իրականացվում:








































