«Զուտ իրավական տեսակետից Սահմանադրական դատարանը «բոյկոտ» հասկացությունը համարել է ոչ իրավական, սակայն քաղաքական տեսակետից միջազգային փորձում կա բոյկոտի գաղափարը: Բոյկոտ կիրառում են այն ժամանակ, երբ սպառվում է այս կամ այն ձևով ազդելու հնարավորությունը որոշումը կայացնելու գործընթացի վրա: Այդ տեսակետից ես չեմ համարում, որ ամեն ինչ սպառված է»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան ԲՀԿ-ի կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու հավանական որոշման վերաբերյալ հարցին:
Պատգամավորի կարծիքով՝ վերջին դեպքի բացահայտման համար բոյկոտ հայտարարելուց առաջ պետք է քննարկել այդ մեթոդի արդյունավետությունը: «Ես վստահ եմ, որ դա չի կարող նպաստել գործի արդյունավետ բացահայտմանը»,- հավելեց նա:











































