«Սպարտակ»-ն ու «Դնեպր»-ն ընկերական հանդիպում են անցկացնելու: Այն տեղի է ունենալու մոսկովյան ակումբի՝ Իսպանիա կատարած այցի ժամանակ: Այս մասին գրում է «Դնեպր»-ի պաշտոնական կայքը:
Խաղը տեղի է ունենալու փետրվարի 17-ին: Հանդիպման ժամը կհայտարարվի ավելի ուշ:






































