Laser Power ընկերությունը ստեղծել է ավտոմեքենայի կոնցեպտ, որն ունի Մենդելեևի աղյուսակի III խմբի թույլ ռադիոակտիվ թորիում ծանր մետաղով աշխատող շարժիչ: Մշակողներն առաջարկել են դրա էներգիան օգտագործել լազերային ճառագայթ ստանալու համար, որը ջուրը տաքացնելով՝ կվերածի գոլորշու, ինչն էլ, իր հերթին, կպտտի տուրբինը: Այս մասին գրում է Novate.ru-ն:
Ընկերության գլխավոր տնօրեն Չարլզ Սթիվենսը հայտնել է, որ թորիումով աշխատող շարժիչները, դժբախտաբար, հազիվ թե առաջիկայում հայտնվեն ավտոմեքենաներում: Նրա կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ կլինեն տասնամյակներ:
Նշվում է նաև, որ նման մեքենաները100 տարի կարող են աշխատել առանց լիցքավորման:














































