Նորվեգացի գրոսմայստեր, 22-ամյա հրաշամանուկ Մագնուս Կարլսենը թարմացրել է իր իսկ սահմանած ռեկորդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ավելի ամրապնդելով դիրքերը:
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում Tata Steel շախմատային փառատոնին հաղթող դառնալով՝ Կարլսենն իր օգտին գրանցեց ևս 11 միավոր: Այս պայմաններում շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում Կարլսենն ունի 2872,3 միավոր: Մի քանի օր անց Կարլսենի հաջողության մասին ՖԻԴԵ-ն պաշտոնապես կհայտարարի:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ ինֆորմացիոն գործակալությունը հայտնում է, որ երկրորդ տեղում է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը՝ 2810 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նրա ակտիվում 2808,9 միավոր կա:








































