Համացանցի օգտատերերը փարթամ վարդագույն զգեստը, որով Ռիհաննան հայտնվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, համեմատել են ճիլոպի, տորթի և տիկնիկի զգեստի հետ՝ հաղորդում է BuzzFeed-ը:
Նշվում է, որ զգեստի հեղինակը Ջամբատիստա Վալին է:
«Ռիհաննան վարդագույն ճիլոպ է հագել, բայց միևնույն է ավելի լավ տեսք ունի, քան ես»,- գրել է Twiiter-ի օգտատերերից մեկը:
Համացանցային հանրության ուշադրությունից չի վրիպել միջոցառման այլ մասնակիցների արտաքին տեսքը: Արտասովոր սանրվածքերի համար շատ են քննադատվել Իգգի Ազալին և Սիան:







































