Գորիլան հարձակվել է վայրի բնության լուսանկարիչ Քրիստոֆ Քուրթոյի վրա Ռուանդայում Բիրունգի Ազգային արգելոցում: Այդ մասին հաղորդում է The Daily Mirror-ը:
Տղամարդը մյուս լուսանկարիչների հետ մոտեցել է վայրի կենդանուն, որպեսզի մի քանի լուսանկար անի: Երբ Քուրթոն օբյեկտիվը ուղղել է գորիլայի ուղղությամբ, կենդանին հարձակվել է վերջինիս վրա ու տապալել գետնին:
Քուրթոն պատմել է, որ չի հասցրել շրջվել կենդանունց, քանի որ լուսանկարում էր ծնկի վրա հենցված :
«Ես զգում էի, որ նրա ողջ քաշն ու ուժն ուղղված էին դեպի ինձ: Դա նման է գնացքի տակ ընկելուն»,- մեկնաբանել է նա:
Որոշ ժամանակ անց գորիլան կորցրել է հետաքրքրությունը լուսանկարչի նկատմամբ:









































