Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

Պատասխանատուն իշխանությունն է. Թևան Պողոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

-Պարոն Պողոսյան, օրերս ծեծի ենթարկվեց ԲՀԿ կուսակցության ակտիվիստ Արտակ Խաչատրյանը: ԲՀԿ-ն, ըստ ամենայնի, կբոյկոտի ԱԺ քառօրյան: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ նիստերը բոյկոտելու:

-Առաջին հերթին պետք է ասեմ, որ դատապարտում եմ բռի ուժի ցանկացած կիրառում: Նաև կոչ եմ անում իրավապահ մարմիններին օր առաջ բացահայտել մեղավորներին, և որ խստագույնս պատիժվեն: Հայաստանում որևէ քաղաքացի, անկախ իր քաղաքական գործունեությունից, պետք է երբևէ բռնության չենթարկվի: Նաև Արտակին առողջություն եմ մաղթում, հուսով եմ, որ արագ կապաքինվի և կշարունակի իր պայքարը: Իր մոտ դա հաջող է ստացվում այն իմաստով, որ «Կասեցում» շարժումն էր ղեկավարում, և օրենքի կիրառումն ինչ-որ չափով կասեցվեց: Նրան պետք է շնորհակալություն հայտնել իր ակտիվիզմի համար:

Բոյկոտելու խնդրին եթե անդրադառնանք, ապա պետք է ասեմ, որ դա մի մեխանիզմ է, որ կարող է կիրառել ցանկացած քաղաքական ուժ, և սա պետք է լինի իրենց որոշումը: Այնպես որ, ԲՀԿ-ի որոշմանը պետք է հարգանքով վերաբերվել: Ինչ վերաբերում է մեզ, դեռ խմբակցությունում չենք քննարկել, շաբաթավերջին արդեն կունենանք պատասխան, և որոշում կկայացվի, բայց պետք է մի բան ընկալենք, որ դա ավելի շատ քաղաքական մեսիջի պարունակություն է, որովհետև այսօրվա դրությամբ, ԱԺ-ն իրենից մի հարթակ է ներկայացնում, որտեղ կարելի է պայքարել խոսքով ամբիոնի մոտ, քվեարկությամբ՝ խնդիրների մեջ: Բայց, այնուամենայնիվ, բոյկոտն ընդունված կատեգորիա է և իր մեջ ավելի շատ քաղաքական մեսիջ է պարունակում: Երբ տեսնում են, որ խոսքն այլևս տեղ չի հասնում, կարող են նաև այդ որոշմանը հանգել և այդ ձևով պայքարը շարունակել: Հուսով եմ, որ դեպքերի ընթացքն այնպիսին կլինի, որ կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, և գուցե ԲՀԿ-ն իր որումը կփոխի այն իմաստով, որ աշխատանքները կշարունակվեն, և մեր պայքարը կշարունակվի այստեղ:

Խոսվում է, թե ինչու ԲՀԿ-ն, երբ մյուս ակտիվիստներն էին ծեծի ենթարկվում, նման քայլի չդիմեց, և միայն իր ակտիվիստի ծեծի ենթարկվելու դեպքում որոշեց այսպիսի քայլի գնալ:

-Միշտ եղել է այնպես, որ բոլոր ընդդիմադիր ուժերը, նաև այլընտրանքը ԲՀԿ-ն այսպիսի դեպքերում ունեցել ենք արձագանք, բարձրաձայնել ենք խնդիրը, ուշադրության ենք հրավիրել և պայքարել ենք, որ նմանատիպ դեպքեր չլինեն: Բայց բաժակն ունի լցվելու հատկություն, և գուցե այս դեպքով է եղել բաժակի լցվելը: Այս քաղաքական մեսիջը պետք է ուղղված լինի իշխանություններին, որ ամեն ինչ անեն, քանի որ իրենք են պատասխանատվություն կրում օրինապաշտության ապահովման և իրավապահ մարմինների որակյալ աշխատանքի համար, հասկանան, որ պետք է իսկապես աշխատել, և բոլոր նմանատիպ դեպքերը, որոնք նախկինում եղել են, բացահայտեն, մեղավորներին պատժի ենթարկեն, իսկ ապագայի համար նոր մոտեցումներ ցուցաբերեն, որ նմանատիպ դեպք չլինի, որ Հայաստանում որևէ մեկը չառևանգվի, չծեծվի, որևէ մեկի առողջությանը վնաս չպատճառվի:

Իշխանությունները հայտարարել են, որ այս իրավիճակը ձեռնտու չէ իրենց, իսկ ո՞ւմ է ձեռնտու այս անկայունությունը երկրում:

-Պետք է նայենք, թե ում շահերից է բխում սա: Այո, մի կողմից կարելի է այդ տրամաբանական գիծը տանել, որ պայքարը եղել է կասեցման դեմ, և օրենքը կասեցվել էր, և որևէ մեկի շահերից հատկապես այս մի գործողությունը պետք է չբխեր, բայց չմոռանանք, որ հատկապես վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենում տարբեր միջադեպեր, որոնք նպաստում են Հայաստանում վիճակի ապակայունացմանը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում