«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ատլետիկ»-ի դեմ խաղի մասին: Նա նշել է, որ կարող էր ավելի շատ գոլեր խփել Բիլբաոյի թիմի դարպասը:
«Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք: Դիմակայում էինք ուժեղ թիմի: Կարծում եմ` «Բարսելոնա»-ն հաղթեց, քանի որ իր ֆուտբոլը ցուցադրեց:
Սուարեսն արժանի էր գոլ խփել: Նա շատ էր աշխատում և օգնում էր մեզ: Ինչ վերաբերում է ինձ, ապա պետք է ավելի շատ գոլեր խփեմ: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ կարողացանք հաղթանակ տանել եմ: Ուրախ եմ նաև, որ հնարավորինս մոտեցել ենք առաջատարին»,- Football Espana-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը:






































