Անցած տարի ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի քան 500.000 դոլար է ծախսել էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ հայտնի միջոցի՝ Վիագրայի գնման վրա: Այս մասին հայտնում է RT կայքը:
Կայքը հայտնում է, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից Վիագրայի գնման ծավալներն ավելացել են 2013թ., երբ Պենտագոնն այդ դեղամիջոցի գնման վրա ծախսել էր մոտ 425.00 դոլար: Իսկ դրանից մեկ տարի առաջ Վիագրայի գնման ծասերը կազմել են ընդամենը 8000 դոլար:
Նշվում է, որ դեղահատի արժեքը հասնում է 25 դոլարի: Այդ միջոցը ստանում են միայն այն զինծառայողները, որոնց մոտ բժիշկներն ախտորոշել են էրեկտիլ դիսֆունկցիա:








































