Կանադայի Օնտարիո նահանգում վաճառվել է վիճակախաղի տոմս, որը շահել է 40 մլն դոլարի ջեքփոթ: Այս մասին հայտնել են Կանադայի ամենահայտնի վիճակախաղի՝ Lotto Max-ի ներկայացուցիչները:
Ներկայում հայտնի է, որ բաղձալի տոմսը վաճառվել է Վասագա-Բիչ քաղաքի ոչ մեծ մթերային խանութներից մեկում, որը պատկանել է հայազգի Արմենակ Քեշիշյանին: Վերջինիս խոսքով՝ երջանիկ տոմսը գնել է իր խանութի հաճախորդներից մեկը:
«Դա հաստատ նա է, շահումից հետո նա եկավ մեզ մոտ ու ստուգեց շահած թվերը իր տոմսի հետ: Մեր հաճախորդը անհավատալիորեն հուզված էր, ինչը նախկինում նրա մոտ չէինք նկատել»,- իր ենթադրություններն է հայտնել Քեշիշյանը:
Շահած տոմսի տերը դեռ չի դիմել վիճակախաղի կազմակերպիչներին:









































