Հունվարի 29-ին Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և նախազգուշացրել երկրի հավանական փլուզման մասին ընթացիկ քաղաքական ճգնաժամի շարունակման դեպքում,- հաղորդում է Reuters-ը:
Գեներալի խոսքերով՝ տարբեր քաղաքական ուժերի միջև իշխանության համար մղվող պայքարը կարող է կաթվածահար անել պետությունը:
Նա նշել է, որ բանակային ստրաբաժանումները վերահսկում են երկրի կենսական կարևոր օբյեկտները՝ թույլ չտալու համար, որպեսզի դրանք գրավեն կամ վնասեն:
Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ պահպանելու է չեզոք դիրքորոշում և չի միջամտելու քաղաքական հակամարտությանը, այդ պատճառով գեներալի հայտարարությունը շատերն ընկալել են որպես զգուշացում, որ զինված ուժերի համբերություն անսահման չէ:
Նշենք, որ Եգիպտոսի խոշոր քաղաքներում շարունակվում են նախագահի հրաժարականի պահանջով ցույցերը:
Երկրի արևելյան մարզերում՝ Պորտ Սաիդում, Սուեզում և Իսմայիլիում, նախագահ Մուհամադ Մուրսիի սահմանած պարետային ժամը չի պահպանվում: Զինվորները և սպաները, որոնք ուղարկվել են այնտեղ ցուցարարներին ցրելու համար, դրա փոխարեն սկսել են եղբայրանալ նրանց հետ:







































