ՁԻԱՀ-ով վարակված 48 կամավորներ պատրաստ են փորձարկել իմունային անբավարարության դեմ նոր պատվաստանյութը, որը մշակվել է Մարսելի կառուցվածքային կենսաբանության աշխատակիցների կողմից՝ հայտնում է Interfax-ը:
Ավելի վաղ այդ պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա:
Մշակված դեղամիջոցը 3 փուլով կամավորներին կներարկվի մեկ տարվա ընթացքում, ինչը թույլ կտա որոշել մարդու համար առավել արդյունավետ չափաբաժինը:
Ակտիվ նյութը կոչված է պայքարել, այսպես կոչված, Tat ածխաջրածնի դեմ, որը իմունային համակարգին թույլ չի տալիս ազատվել վարակված բջիջներից:









































