Բրյուս Ուիլիսը Նյու Յորքում ձեռք է բերել ապարտամենտներ 17 մլն դոլարով, որն ունի 6 ննջարան և 4 սանհանգույց, հայտնում է ivona.bigmir.net-ը:
Հոլիվուդյան հայտնի դերասանը բնակարանը ձեռք է բերել քաղաքի ամենաթանկ բազմաբնակարաններից մեկում: 500 քմ տարածքով բնակարանից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Նյու Յորքի Կենտրոնական այգին:
Ավելի վաղ դերասանը հսկայական տուն էր ձեռք բերել Բեդֆորդ քաղաքում, որը դերասանին 9 մլն դոլար էր արժեցել:









































