Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Samsung-ին մեղադրում են աշխատակցի մահվան համար

Հարավային Կորեայի ոստիկանությունը սկսել է հետաքննել ֆտորաջրածնային թթվի արտահոսքի պատճառները Samsung Electronics Co. ընկերության միկրոչիպերի արտադրման գլխավոր գործարաններից մեկում, որի հետևանքով զոհվել է աշխատողներից մեկը,- հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը:

Հետաքննության նյութերի համաձայն՝ ֆտորաջրածնային թթվի արտահոսք տեղի է ունեցել անցած կիրակի՝ տեղի ժամանակով ժամը 13.30-ին, Հարավային Կորեայի Հվասոն քաղաքում տեղակայված Samsung Electronics-ի գործարանում (մայրաքաղաք Սեուլից 60 կմ հարավ): Արտահոսքի հայտնաբերումից անմիջապես հետո Samsung Electronics-ի մասնագետները դիմել են STI Service ենթակապալառուին՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Հարավային Կորեայի ոստիկանության փոխանցմամբ՝ ֆտորաջրածնային թթվի արտահոսքի վերացման աշխատանքները ավարտվել են տեղի ժամանակով ժամը 04.46-ին: Նախնական տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով շրջակա միջավայր է արտանետվել շուրջ 10 լ թունավոր թթու: Վերանորոգման աշխատանքներից մի քանի ժամ անց STI Service-ի հինգ աշխատակիցներ, որոնք մասնակցել են արտահոսքի վերացմանը, գանգատվել են պարանոցի և կրծքավանդակի հատվածի ցավերից: Նրանք բոլորը հոսպիտալացվել են թունավորման ախտանիշով: Տուժածներից մեկը մահացել է:

Ներկա պահին ոստիկանությունը պարզում է թթվի արտահոսքի պատճառները: Բացի այդ, պարզվում է, թե գործարանի ղեկավարությունն ինչո՞ւ է պատահարի մասին համապատասխան պետական մարմիններին հայտնել վթարից մեկ օր հետո: Ընկերությունում հայտարարում են, որ շատ զբաղված են եղել արտակարգ պատահարի վայրում և այդ պատճառով չեն կարողացել նույնիսկ մտածել իշխանություններին տեղեկացնելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում