Գերմանական հատուկ ծառայությունները հայտարարել են, որ Ուկրաինայի արևելքում ռազմական հակամարտության ընթացքում զոհվել է 50 հազար մարդ: Այս մասին գրում է Frankfurter Allgemine Soոոtagszeitung պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրին:
Սակայն նշվում է, որ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական հակամարտության զոհ են դարձել 1200 ուկրաինացի զինվոր և 5.400 խաղաղ բնակիչ:








































