«Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վիճաբանել է TV3 հեռուստաալիքի լրագրողի հետ:
Լրագրողը հարցնում էր, թե ի՞նչ է Ռոնալդուն նկատի ունեցել` շոշափելով «Ռեալ»-ի զինանշանը «Կորդոբա»-ի դեմ խաղում խաղադաշտից հեռացվելուց հետո:
Հարցը զայրացրել է Ռոնալդուին, ով պահանջել է չհիշել այն, ինչ արդեն անցյալում է: Սակայն լրագրողը շարունակել է պահանջել իր հարցի պատասխանը:
«Եթե դուք կիրթ լրագրող լինեիք և գաղափար ունենայիք էթիկայի կանոնների մասին, կհարցնեիք այսօրվա խաղի մասին: Այն մասին, թե որքան վատ խաղ ցուցադրեցինք»,- ասել է Ռոնալդուն:








































