Ներկայում Ուկրաինային պետք են ոչ թե խաղաղապահներ, այլ հրադադար և օտարերկրյա զորքերի հետկանչ: Այս մասին անվտանգության հարցով մյունխենյան համաժողովի ժամանակ հայտարարել է Պյոտր Պորոշենկոն՝ պատասխանելով ռուս լրագրողուհու հարցին Ուկրաինայում խաղաղապահ զորքերի տեղակայման անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Այժմ մենք պահանջում ենք ոչ թե խաղաղարար գործողություն, այլ հրադադար և օտարերկրյա զորքերի հետկանչ: Հավատացեք, խաղաղությունն ու կայունությունը կլինեն մի քանի շաբաթվա գործ, եթե դուրս բերվեն օտարերկրյա զորքերն ու փակ լինի միջազգայնորեն ճանաչված երկրի սահմանը: Ես դա կարող եմ երաշխավորել: Իսկ մեզ խաղաղապահներ պետք չեն լինի՝ ուղղակի փակեք սահմանները և հետ կանչեք զորքերը»,- ընդգծել է Պորոշենկոն:










































